четверг, 17 мая 2018 г.

Հայ վրացական համատեղ դաս


Մայիսի 15-ից կրթահամալիրիը հյուրընկալում է Վրաստանի Թբիլիսիի և Բոլնիսիի «Իվերիա» և «Դավիդիանի» մասնավոր դպրոցների սովորողներին և դասավանդողներին: Այսօրվա մայիսի 17-ի Միջին դպրոցի վրացերենի ընտրության դասաժամերը անցկացրեցինք մեր վրաց հյուրերի հետ: Միջին դպրոցի վրացերենի ընտրության սովորողները շատ ուրախացան և ոգևորվեցին, երբ իմացան, որ ընտրության դասաժամերին վրաց սովորողների հետ են լինելու:

понедельник, 9 апреля 2018 г.

Վրաստան

Սաֆարյան Գայանե

Վրացիները աշխարհի հնագույն ժողովուրդներից են:

Վրաստանը հնագույն մշակույթի երկիր է:

Իր բազմադարյան գոյության ընթացքում վրաց ժողովուրդը ստեղծել է բազմաթիվ երկեր, որոնցում արտացոլել է խոր հավատ իր լուսավոր ապագայի նկատմամբ: